3713 դիտում
17:51 30-07-2015
20-ամյա Թելմանը վիճել է ավագ լեյտենանտի հետ․ իրար խողովակով եւ մոխրամանով հարվածեր են հասցրել, իսկ վերջում Թելմանը ինքնասպանության փորձ է կատարել
20-ամյա Թելման Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված սպայի հետ կանոնադրային փոխհարաբերությունները պահպանելու համար իրեն դիտողություն անելու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր նկատմամբ պետ հանդիսացող նույն գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ, 25-ամայ Վահան Ավետիսյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը։
Այնուհետև, ներկայանալով գումարտակի շտաբի պետ Գ. Հովհաննիսյանի աշխատասենյակ, այնտեղ հանդիպելով Վ. Ավետիսյանին, խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, Վ. Ավետիսյանի կողմից իրեն խողովակով հարվածելու համար փորձել է նրա նկատմամբ բռնություն գործադրել, մոխրամանը դիտավորությամբ նետել է Վ. Ավետիսյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքը ավարտին չի հասցրել։
Բացի այդ, գտնվելով ստացիոնար բուժման մեջ Վարդենիսի զինհոսպիտալում, վիրաբուժական բաժանմունքի սանհանգույցում իր մոտ գտնվող ածելիով իր աջ նախաբազկի հետին մակերեսին դիտավորությամբ առաջացրել է բազմաթիվ քերծվածքներ, ինչը հանգեցրել է զինվորական ծառայության դադարեցնելուն:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սևանի ընդհանուր իրավասության դատարանից։ Թելման Մկրտչյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-358 հոդվածի 2-րդ մասով, 360 հոդվածի 2-րդ մասով եւ 363 հոդվածի 1-ին մասով, իսկ Վահան Ավետիսյանի դեմ՝ 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով։
Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
592 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
829 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք