211652_close_icon
views-count74296 դիտում article-date 16:54 24-04-2022

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ազգությամբ եզդի տղամարդը հայտնում է՝ նախկին պաշտոնյայի որդին բռնության է ենթարկել իրեն ու ասել, որ հետո զինված բանդայով է գալու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Զովունի գյուղի սկզբնամասում երկար տարիներ բնակված, ազգությամբ եզդի Ազիզ Ավդալյանը ահազանգել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] և իր վրդովմունքն էր հայտնում, որ բռնության է ենթարկվել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա.Ավդալյանն ասում էր. «Այսօր առավոտյան ընտանիքիս անդամների հետ կանգնած էի տան մոտ, երբ մի քանի օր առաջ մեր տանից որոշ հատված ներքև շինարարական աշխատանքներ կատարող Էդգար անունով երիտասարդը մոտեցավ ինձ ու ամենավերջին հայհոյանքներով հարձակվեց վրաս: Խնդրեցի, որ  ընտանիքիս անդամների հետ եմ ու դադարեցնի լկտի պահվածքը, բայց նա ոչ միայն չդադարեցրեց, այլ  սկսեց ավելի բորբոքվել ու սկսեց քաշքշել ինձ, ինչի պատճառով էլ վնասվածք ստացա ձեռքիս հատվածում:

Նա սպառնում էր, որ ինձ իմ տան անդամների հետ վերացնելու է, որ ինքը հիմա մենակ է եկել, բայց հետո գալու է իր բանդայով, որ մենք քուրդ ենք, իրավունք չունենք էս հողի, ջրի վրա ապրելու: Արդեն կատարվածի մասին ահազանգել եմ Եղվարդի ոստիկանություն և ուզում եմ հավատալ, որ այդ երիտասարդը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի, Եղվարդի ոստիկաններն էլ  իմ ու ընտանիքիս անդամների անվտանգությունը  կապահովեն»:

Ֆոտոլրագրողի հարցին՝ թե ինչն է եղել պատճառը, որ նման միջադեպ է տեղի ունեցել, Ա.Ավդալյանն ասեց. «Մի քանի օր առաջ իր տարածքից բացի՝ էդգարը մտել է իմ արոտավայր, ինչի մասին ես հայտնել եմ նրան, որից հետո նա երևի ծանր է տարել, թե ես խի եմ զանգել իր բանվորներին հայտնել, որ  չշարունակեն իմ տարածքում հողային աշխատանքներ կատարել, դրանից հետո Էդգարը այսօր գալիս ու  հաշվեհարդար է տեսնում իմ հետ, գալուց էլ սպառնում, թե՝ սա ժուռնալն է, տնով-տեղով կորցնելու եմ»:

Էդգարը, ըստ տուժած Ա.Ավդալյանի՝ նախկին պաշտոնյայի որդի է, ում հայրը աշխատել է  վարչության պետ:

Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով  բաժանմունքի ավագ տեսուչ Հարություն Արսենյանի և հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Ասլան Փիլոյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր