211652_close_icon
views-count2341 դիտում article-date 16:13 23-04-2022

«Կարծիք» հաղորդաշարի հերթական թողարկումը վերնագրված է «Գոյապայքար՝ սահմանամերձ գյուղերում»․ 2000թ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարծիք հաղորդաշարի թողարկումը նկարահանվել է սահմանամերձ բնակավայրերում և պատմում է գյուղերի զարգացման մասին: Հաղորդմը սկսվում է՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 140 ամյա հոբելյանի մասին պատմությամբ և այդ առթիվ հուշաղբյուրի բացման արարողությամբ: Ներկայացվում են պետական պաշտոնյաների հանդիսավոր ելույթներ, բայց լրագրողը ավելի է խորանում և ձգտում պարզել գյուղացիների կարծիքները և դիրքորոշումները իրենց սոցիալական վիճակի, գյուղերի տնտեսական զագացման իրական վիճակի և հնարավորությունների մաաին: Գյուղացիները դժգոհում են՝ առաջարկելով, որ պետությունը պոտք է ունենա առանձնահատուկ վերաբեմունք սահմանամերձ գյուղերի նկատմամբ, որը թույլ կտա մեղմել սոցիալական դժվարությունները: Լրագրող Սերգո Երիցյանը այցելում է տներ, զրուցում տարբեր մարդկանց հետ: 

Հաղորդման երկրորդ հատվածում ներկայացվում է Լոռու մարզի Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանը, ուր զարգանում է պանրագործությունը՝ մի կողմից հիմնվելով այն ավանդույթների վրա, որ այստեղ գոյություն են ունեցել տարիներ առաջ, մյուս կողմից էլ ներկայացվում են այն պայմանները, որոնք թույլ են տալիս ոչ միայն վերականգնել պատմականը, այլ նաև ստեղծել նորը: Այս առումով հետաքրքիր է պանրագործ Գագիկ Պողոսյանի խոսքը: Հաղորդման ընթացքում դատողություններ են հնչում հայոց պատմական լեռնաշխարհի ու նրա հեռանկարների մասին:

Կարծիք հաղորդաշար
2000թ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր