5008 դիտում
23:18 22-04-2022
Բագրատյանի որդին ու գազալցակայանի ծեծված տնօրենը հին թշնամանք են ունեցել. aravot.am
Ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրենին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով մեղադրյալ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը: Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Գործով կան տվյալներ, որ նախկինում Բագրատյանի որդին ու գազալցակայանի ծեծված տնօրենը ունեցել են կոնֆլիկտներ, դրանք վերածվել են լարվածության, թշնամանքի:
Այդ կոնֆլիկտների պատճառով է տեղի ունեցել ապրիլի երկուսի միջադեպը:
Մանրամասներն՝ այստեղ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում էր կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ:
Շ. Բագրատյանը Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունից ազատ էր արձակվել: Նա կասկածվում է Վայոց Ձորի մարզի բնակիչ, գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1009 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
634 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
622 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար