211652_close_icon

Մոուրինյոն հրաժարվել է «Ինտերի» հետ հանդիպումից առաջ նախախաղյա ասուլիս անցկացնել

views-count2358 դիտում article-date 23:26 22-04-2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրիյոն «Ինտերի» հետ հանդիպումից առաջ նախախաղյա մամուլի ասուլիս չի անցկացրել:
 
Պորտուգալացին ցանկացել է խուսափել մրցավարների մասին հարցերից, որոնց նա «Նապոլիի» հետ արտագնա խաղից (1:1) հետո քննադատել էր:
 
Նշվում է, որ վաղը «Ինտերի» հետ կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սիմոնե Սոցին, ինչը նույնպես վեճեր է առաջացրել և Մոուրինյոն չի ցանկացել դա մեկնաբանել:
 
Փոխարենը նա լրագրողների համար հասանելի կլինի «Ինտերի» հետ հանդիպումից հետո:
 
«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր