211652_close_icon
views-count66090 դիտում article-date 19:55 22-04-2022

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու 06-ը. վերջինս էլ գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի  22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում, բախվել են BMW և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրջեջ-փրկարարական ջոկատի  հրշեջ-փրկարարները: 06-ը կողաշրջել են և նոր կարողացել են երեխային դուրս բերել ավտոմեքենայի տակից:

Օպերատիվ է գործել  նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև  ՃՈ ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը: Վերջինս մեկնել է հիվանդանոցներ, իսկ տեղում  հետաքննական աշխատանքները ղեկավարում է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նսախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝  օրվա պատասխանատու  հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր