211652_close_icon

«Լացիոն» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

views-count1877 դիտում article-date 19:30 21-04-2022
«Լացիոն» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է Armsport.am-ը:

Մխիթարյանն այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ. Հենրիխը դեռ համաձայնության չի եկել հռոմեական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված են խաղացողին թիմում պահելու հարցում։ Այդ կապակցությամբ ղեկավարությունը սկսել է բարելավված պայմաններով նոր պայմանագրի շուրջ աշխատանքը։

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամռանը։

Նմանատիպ նյութեր