211652_close_icon
views-count20425 դիտում article-date 10:57 21-04-2022

Արտակարգ դեպք Երևանում․ Նոր Նորքի թաղապետարանի դիմաց BYD մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, մինչև հշեջների ժամանումը, մարել են Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ապրիլի 21-ին, ավտոմեքենայի հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Մինչ կժամանեին Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, պարեկներ Դավիթ Մովսիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը նախ սահմանազատել են տարածքը, ապա կանխել ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որը սկսվել էր շարժիչի հատվածից։

Այնուհետև տեղում աշխատել են հրշեջ-փրկարարները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ BYD մակինիշի ավտոմեքենան վարել է 36-ամյա Անուշավան Պետրոսյանը։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբիրելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր