ԱՄՆ-ի գործերին խառնվում են Ռուսաստանը, Չինաստանը և նույնիսկ Հյուսիսային Կորեան․ պետք է վերջ տանք դրան․ Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը խառնվում է ԱՄՆ-ի գործերին և որ այդպես են վարվում նաև մյուս պետությունները:
Ինչպես նշում է [url=https://www.nbcnews.com/politics/donald-trump/trump-says-russia-meddles-u-s-affairs-so-do-others-n897711?cid=sm_npd_nn_tw_ma]NBC News[/url]-ը, 72-ամյա հանրապետականն այս մասին ասել է Օհայո նահանգում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ:
«Դրանով զբաղվում են մեծ քանակությամբ մարդիկ: Մենք պետք է վերջ տանք դրան: Մենք պետք է վերջ տանք միջամտությանն ու թույլ չտանք բոլորին հարձակվել մեզ վրա: Խառնվողները շատ են՝ այդ թվում նաև Ռուսաստանը»,- հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկրի գործերին խառնվող պետություններից են Ռուսաստանը, Չինաստանը և նույնիսկ Հյուսիսային Կորեան:
Իր խոսքում Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի տնտեսական աճին զուգահեռ ավելանալու է այլ պետությունների կողմից միջամտության ծավալը: