Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է առաջիկա նախագահական ընտրությունների համար թիմ հավաքագրելով. «Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է առաջիկա նախագահական ընտրությունների համար թիմ հավաքագրելով։ Այս օրերին նախարարը հանդիպում է ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում տիրող անարդարության մթնոլորտի վերաբերյալ, դժգոհում երկրի տնտեսական վիճակից և այդկերպ փորձում շոշափել առկա ընդհանուր տրամադրությունները, որպեսզի հասկանա, թե մարդկային ինչպիսի ռեսուրսներ է պետք ընդգրկել իր ապագա թիմում, գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Օհանյանի հետ հանդիպումների մասնակիցներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ՊՆախարարն անձամբ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում նախագահ դառնալու դեպքում ունենալ անգլիական թագուհու կարգավիճակ: Նա նպատակ ունի երկրի ղեկն իր ձեռքը վերցնել ՀՀ նախագահի այսօրվա լիազորություններով»:
Թերթը խոսել է նաև Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։