3117 դիտում
15:23 20-04-2022
ՌԴ-ն Ֆինլանդիային և Շվեդիային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին. Մարիա Զախարովա
Ռուսաստանը Շվեդիային և Ֆինլանդիային տվել է բոլոր նախազգուշացումները ՆԱՏՕ-ին նրանց հնարավոր անդամակցության հետևանքների մասին, չորեքշաբթի «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բրյուսելը, Միացյալ Նահանգների հովանու ներքո, երկար ժամանակ ներքաշել է Շվեդիային և Ֆինլանդիային իրենց կառույցների մեջ, տարբեր հիբրիդային միջոցներ են ձեռնարկվել զորավարժությունների կամ վարժանքների անվան տակ՝ նրանց իրականում ներգրավելու համար: Մենք մեր բոլոր զգուշացումներն արել ենք՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմանի ուղիներով։ Նրանք գիտեն այդ մասին, ուստի զարմանալու ոչինչ չկա։ Նրանք տեղեկացված են ամեն ինչի մասին, թե դա ինչի կհանգեցնի»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի խորհրդարանն այսօր, ապրիլի 20-ին, քննարկում է ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը։

Նմանատիպ նյութեր
2251 դիտում
13:21 07-10-2022
Էրդողանը Շվեդիային եւ Ֆինլանդիային առաջարկել է տարբեր ժամանակներում միանալ ՆԱՏՕ-ին
1038 դիտում
09:21 21-11-2022
Ստոլտենբերգը Շվեդիային և Ֆինլանդիային խորհուրդ է տվել ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
1727 դիտում
14:43 12-10-2022
Սպառնալիքի դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի Ֆինլանդիային մինչև դաշինքին նրա անդամակցումը. ԱԳ նախարար
Այս բաժնից
403 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1006 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
679 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել