211652_close_icon
views-count21363 դիտում article-date 21:08 19-04-2022

Հերթական ավտովթարը՝ Երևանի Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում. բախվել են Hyundai Sonata-ն ու Opel Vectra-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 19-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանի Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում: ժամը 18:30-ի սահմաններում նշված վայրում բախվել են 36-ամյա Հովիկ Ա.-ի վարած Opel Vectra մակնիշի և 43-ամյա Արման Ս.-ի վարած Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարտին Յայլոյանն ու Սամսոն Ալեքսանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խաչմերուկում վերջին 10 օրվա ընթացքում մոտ 5 ավտովթար է տեղի ունեցել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր