211652_close_icon

Ռոնալդուի նորածին զավակը մահացել է

views-count6028 դիտում article-date 23:21 18-04-2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին զավակի մահվան մասին:
 
Հոկտեմբերին պորտուգալացին տեղեկացրել էր, որ Ջորջինա Ռոդրիգեսի հետ զույգ երեխաների են սպասում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երկվորյակները տղա և աղջիկ են:
 
«Խորը կսկիծով հայտնում ենք, որ մեր մանչուկը մահացել է: Միայն աղջկա ծնունդն է մեզ ուժեր տալիս՝ հաղթահարել այս պահը:
 
Ցանկանում ենք երախտագիտությունը հայտնել բժիշկներին և բուժքույրերին՝ ցուցաբերած օգնության և աջակցության համար:
 
Մենք ցնցված ենք և այս դժվարին ժամանակներում խնդրում ենք անձնական կյանքի գաղտնիությունը պահպանել: Զավակս, դու մեր հրեշտակն ես: Մենք քեզ սիրելու ենք հավերժ», գրել է Ռոնալդուն իր ինստագրամում:

Նմանատիպ նյութեր