Որոշ դադարից հետո «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը նորից հայտնվեց ոստիկանների տեսադաշտում
                        Հունվարի 22-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները Սայաթ-Նովա պողոտայում,  ծառայություն կատարելու ժամանակ,  նկատում են,  որ ВАЗ 2121 մակնիշի  առանց համարանիշների ավտոմեքենայի վարորդը,  չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները:
ՃՈ աշխատակիցները կանգնեցնում են ավտոմեքենան, սակայն վարորդը թողնելով տրանսպորտային միջոցը`  դիմում է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,պարզվում է, որ գող կատվի նման փախուստի դիմած վարորդը հանրությանը հայտնի «Ճվճըվ Արոյի»  որդի Սերժուլիկն է լինում, ով վարելիս է լինում ընկերոջ ավտոմեքենան,  և երբ այն տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք,  Սերժուլիկը սկսում է սպառնալ ոստիկաններին, թե «թշնամի եք ձեռք բերում ձեզ համար»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա նախկինում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից և գուցե դա հաշվի առնելով,  որոշել էր խույս տալ ոստիկաններից, սակայն այստեղ են ասում.  Կատվի խաղը, մկան մահը:
                                            
                    
                                            
                        
            

