51775 դիտում
17:49 18-04-2022
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը գազաբալոններ տեղափոխող ЗИЛ 131-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100մ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում գազի բալոններ տեղափոխող ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ Երևանի բնակիչ, 37-ամյա Սարգիս Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջված ЗИЛ-ի վրա եղել է 10 գազաբալոն, ինչի հետևանքով էլ գազաբալոնների ընդհանուր փականը վնասվել է և գազի արտահոսք է սկսվել:
Ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազաբալոնների պարունակությունը պարտվի, ինչից հետո հատուկ տեխնիկայով պետք է այն հեռացնեն անվտանգ վայր:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+