211652_close_icon
views-count33263 դիտում article-date 23:24 17-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել Volkswagen Polo-ն և Mercedes-ը. վերջինս էլ կոտրել է վերգետնյա անցման երկաթե արգելապատնեշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:00-ի սահմաններում, Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Հակոբ Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և 26-ամյա Մայիս Ավագյանի վարած Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենաերըր:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել վերգետնյա անցման արգելապատնեշին՝ կոտրելով այն:
 
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Անահիտ Ասատրյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Հարությունյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է: Իսկ հետաքրքրասեր վարորդների պակաս դեպքի վայրում չկար:
 
Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր