211652_close_icon
views-count32368 դիտում article-date 10:39 14-07-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Polo-ն ու Mercedes-ը. վերջինս մի քանի պտույտ շրջվել է, կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում Կարապետ Ուլնեցու փողոցում բախվել են Mercedes B170 մակնիշի և Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով վիրավորին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Անդրանիկ Քամալյանի և Էդվարդ Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորն ավտոմեքենայից դուրս չի ընկել շնորհիվ ամրագոտու։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր