211652_close_icon
views-count1899 դիտում article-date 17:39 17-04-2022

Երկար դադարից հետո Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանք

Սուրբ Հարության տոնին Արցախի թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Դադիվանքի վանական համալիր։

Այս մասին հայտնում է ՀԱԵ Արցախի թեմը:

«Երկար դադարից հետո Սուրբ Դադիվանքը իր գրկում կրկին ընդունեց իր ուխտավորներին։ Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։

Թեմակալ առաջնորդի ձեռամբ զատկական Սուրբ Պատարագը մատուցվեց Ամարասի վանքում, որտեղ իրենց մասնակցությունն էին բերում Արցախի Հանրապետության պետական այրերը, գլխավորությամբ նախագահ Տիար Արայիկ Հարությունյանի, Տիարք Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի։

Հավարտ պատարագին թեմակալ առաջնորդի ուղեկցությամբ Արցախի նախագահները իջան Սուրբ Գրիգորիս Հայրապետի գերեզմանը խոնարհվելու և աղոթելու Արցախի հոգևոր և ֆիզիկական անվտանգության և պետականության ամրության համար»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր