211652_close_icon
views-count40243 դիտում article-date 15:46 17-04-2022

Երևանում կոտրել են հայտնի «Վենետո» հագուստի սրահի ապակին և այնտեղից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, Երևանում թալանել են հայտնի խանութներից  մեկը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Նալբանդյան փողոց 96 հասցեում գործող «Վենետո» հագուստի խանութի ապակիները կոտրված են:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

ժամանել է նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը և փորձաքրեագետը:

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 01:00-ի սահմաններում կոտրել են նշված խանութի ապակիները, մտել ներս և այնտեցից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու,  նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր