211652_close_icon
views-count3478 դիտում article-date 21:36 16-04-2022

«Սեւ հովազի» հրամանատարը նստացույց է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

«Լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ՝ երբ է թուրքը գալիս ինձ մորթելու»․ «Սեւ հովազի» հրամանատարը նստացույց է սկսել

Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն անժամկետ նստացույց է սկսել։

NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հայտարարություններն են։

«Ասում է՝ հնարավոր էր կանխել պատերազմը։ Նշանակում է՝ նպատակաուղղված զոհե՞լ է մարդկանց։ Ասում է՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, երաշխիք չկա, որ մեր սահմանին ոտնձգություն չի լինի։ Ես եղբորս շիրիմի մոտ երդվել եմ՝ մինչեւ վերջ պայքարելու եմ, ավելի լավ է պայքարելով մահանամ, քան սպասեմ, թե երբ է թուրքը գալիս ինձ մորթելու։ Առանձին մարդիկ անընդհատ կոչ են անում միասնության, ես եկել եմ, կոչ անող մարդկանց եմ սպաում»,- նշեց Գասպարյանը։

Մանրամասները՝ News.am-ում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր