211652_close_icon
views-count27013 դիտում article-date 19:12 02-10-2021

Արցախը դատարկվում էր, Ռուստամը հասկացավ՝ Արցախն ընկնելու է. պատմում են «Սեւ հովազի» մարտական ընկերները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը դեռ պատերազմի երկրորդ օրը Արցախ գնալիս՝ մեքենաների մեծ հոսքից է հասկացել, որ Արցախն ընկնելու է։ NEWS.am-ի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանի եղբայրն ու մարտական ընկերները պատմել են Գասպարյանի եւ նրա որդու՝ Ռաֆայելի զոհվելու հանգամանքներից եւ Հադրութի անկման վերաբերյալ որոշ բացահայտումներ արել։

«Սեւ հովազ» ջոկատի հրամանտարի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի խոսքով, սեպտեմբերի 27-ին Ռուստամ Գասպարյանը բազմիցս զանգել է Պաշտպանության նախարարություն եւ Գլխաբոր շտաբ ու թույլտվություն խնդրել կամավորների հետ Արցախ մեկնելու համար, սակայն նրան մերժել են, թե մոբ են հավաքում։ Մեկ օր անց է միայն Գասպարյանին հաջողվել Արցախ մեկնելու թույլտվություն ստանալ։

«Հրամանատար Գասպարյանն ասում էր՝ մոբով խամ տղեքի եք տանում, մենք պատրաստ ենք։ Ինքը կռվում էր, վիճվում հետները, որ չի կարող նման բան լինել,  տղերքը հավաքված են, թույլ տվեք գնամ, չէին թույլատրում, մի կերպ համոզելով, կռվելոցվ թույլ տվեցին։ Մենք շարժվեցինք դեպի Երեւան, որպեսզի ստանանք համապատասխան հանդերձանքը։  Զարմանալի էր, որ մենք 150 հոգով գնացել էինք, դե պատերազմ է, մարդիկ են զոհվում ու հանկարծ մեզ ասում են՝ շատ եք եկել, օրենքով մի վաշտը պետք է 98 հոգի լինի, մնացածը պետք է հետ գնան։ Ռուստամը բարկացավ, ասաց՝ չհասկացա, պատերազմ է ու դուք ասում եք շատ եք եկել, 98-ով պիտի լինեիք, ինչ օրենք, պատերազմում չգրված օրենքներ կան։ Էնտեղ ջոկատներ կային, որոնք 98 հոգի չկային, մեր տղաներին համոզեցինք, որ որոշներին էդ ջոկատների վրա գրանցենք, որ օրինական լինի եւ տեղեկանքով հետ վերցրինք մեր տղերքին։ Շարժվեցինք դեպի Արցախ։ Ցավալին էն էր, որ ամբողջ ճանապարհին Արցախից եկող մեքենաներ էինք տեսնում, Արցախը դատարկվում էր։ Հրամանատար Գասպարյանը, հասկացավ, որ Արցախն ընկնելու է։ Ձեռքով խփում էր մեքենայի ղեկին ու ասում՝ էս ինչ են անում, դատարկում են Արցախը, միգուցե ուզում են տալ, եւ մենք հասկացանք, որ ինչ-որ բան էն էն չի»,- հիշում է Սերոբ Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր