Մարտակերտի շրջանում շփման գիծը խախտած ադրբեջանցիները համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր․ բանակցել են խաղաղապահները․ Շտաբ
Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։