211652_close_icon
views-count68464 դիտում article-date 19:52 15-04-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն, Lexus-ն ու 06-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus-ը, Toyota  Corolla-ն և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2 –րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ Toyota  Corolla-ն հաշվառված է ՀՀ  ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում և ավտոտեսուչը  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է Lexus-ի վարորդին: Lexus-ն ու Toyota-ն  երթևեկելի գոտուց դուրս կանգնել են և այդ պահին 06-ը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Toyota–ին, Toyota էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Lexus-ին:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի  գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր