211652_close_icon
views-count1387 դիտում article-date 11:19 15-04-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422729-ի: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վերջին մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3011012 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2008 պացիենտ, ավելացել է 19-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410420 անձ` վերջին մեկ օրում 27 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8621 է:

Նմանատիպ նյութեր