211652_close_icon
views-count63574 դիտում article-date 22:00 14-04-2022

Ողբերգական դեպք Գյումրիում. տնակի լոգարանում հայտնաբերվել է Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացու կախված դին

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից  ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավթյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին:

Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում  նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմաբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր