211652_close_icon
views-count207748 դիտում article-date 18:17 29-02-2020

Ողբերգական դեպք Երևանում. քույրը տան լոգարանում հայտնաբերել է 32-ամյա եղբոր կախված դին

Այսօր՝ փետրվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ԱԻՆ ՓԾ Աջափնյակի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական խումբը՝ հոգեբանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փրկարարներն ու ոստիկանները նշված տան լոգարանում խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 32-ամյա Էդգար Մ.-ի դին: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածին այդ վիճակում հայտնաբերել է քույրը: Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր