1237 դիտում
19:16 14-04-2022
Գերիների հայրենադարձման հարցը գտնվում է քաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում․ Սուրեն Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին
Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
1904 դիտում
14:10 17-02-2021
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հայ գերիների ապահով հայրենադարձման հարցը
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին