211652_close_icon
views-count728 դիտում article-date 14:17 14-04-2022

Վաղարշակ Հարությունյանը Կազբեկ Տայսաևի հետ քննարկել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ  Հարությունյանը ՌԴ Պետական Դումայում հանդիպել է ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ։ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել առաջիկայում Երևանում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին ռուսաստանյան կողմի մասնակցությանն, ինչպես նաև ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների  ծրագրում խորհրդարանական շրջանակների ներգրավվածությանը։