211652_close_icon
views-count16020 դիտում article-date 18:40 13-04-2022

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ. տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է  բռնկվել Սարկավագի փողոցի թիվ 141/5 տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Այրվել է Կամո Համբաձումյանին պատկանող տան ավտոտնակում կուտակված 250 կգ մանրափայտ, բակում՝ 50 քմ տարածքում կուտակված աղբ, 1 խորհանարդ մետր վառելափայտ և ջերմահարվել է 2 պտղատու ծառ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարների աշխատանքը անվտանգ ապահովելու համար տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի  պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան աշխատանքներ կատարել:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր