211652_close_icon
views-count1874 դիտում article-date 23:01 11-04-2022

Մենք պետք է իրողությունների հետ հաշվի նստենք, այսօր հնարավոր չէ միասնական խոսակցություն Մինսկի խմբի հետ․ Լ․ Զուրաբյան

News.am-ը գրում է. Հայաստանը պետք է իրողությունների հետ հաշվի նստի, քանի որ այսօր այլևս հնարավոր չէ միասնական խոսակցություն Մինսկի խմբի համանախագահության հետ, այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մինսկի խումը ապագա ունի։

«Մենք պետք է ազգովի հասկանանք և՛ Մինսկի խմբի հարցում, և՛ մնացած հարցերում, թե ինչու ենք մենք հայտնվել այս վիճակում։ Մինսկի խմբի նախագահության ողջ իմաստն այն էր, որ այն պետք է զուգորդեր ռուսական նախաձեռնությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունները։ Եւ այն ժամանակ քանի որ կային լրջագույն հակասություններ այս երկու նախաձեռնությունների միջև, Տեր–Պետրոսյանն առաջարկեց, որ այդ երկու նախաձեռնությունները միատեղվեն մեկի մեջ և ստեղծվի համանախագահություն»,– ասել է նա։

Լևոն Զուրաբյանը հիշեցրել է, որ այդ առաջարկն իրագործվեց և ստեղծվեց ԵԱՀԿ–ում Մինսկի խմբի համանախագահություն, որի իմաստն այն էր, որ Մինսկի խմբի համանախագահությունը միացյալ դիրքորոշում ներկայացնի ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ։

«Հիմա դե յուրե, Մինսկի խմբի համանախագահությունը դեռ կա, այդ միավորման որոշումն ընդունվել էր 1994-ի ԵԱՀԿ գագաթնաժողովում, բայց չեղարկված չէ, սակայն ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով ստեղծված է մի իրավիճակ, որ այսօր, ըստ էության, ամերիկացիները և ֆրանսիացիները մի սեղանի շուրջ չեն նստի ռուսների հետ։ Եւ սա նշանակում է, որ այդ երեք երկրները կարող են գործել որպես Մինսկի խմբի համանախագահողներ, այսինքն՝ այդ մանդատն ունեն, բայց չեն կարող միացյալ դիրքորոշում մշակել և ներկայացնել բանակցություններում։ Եվ սա խնդիր է»,– ասել է նա։

Մանրամասներն՝ այստեղ

 

Նմանատիպ նյութեր