211652_close_icon
views-count7057 դիտում article-date 20:04 11-04-2022

Արևելքում և հարավում պատերազմի նոր ալիք կսկսվի, կլինեն ամենադժվար մարտերը. Զելենսկի

Terta.am-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ «երկրի արևելքում և հարավում կսկսվի ՌԴ-ի սանձազերծած պատերազմի նոր ալիք, կլինեն ամենադժվար մարտերը»։ Այդ մասին պետության ղեկավարն ասել է CBS հեռուստաընկերության 60 րոպե հաղորդմանը տված հարցազրույցում։

Նախագահին, մասնավորապես, հարցրել են, թե այժմ ինչ է ակնկալում Ուկրաինայի արևելքում և հարավում։

«Լինելու է ամենադժվար մարտերից մեկը, լինելու է մեկից ավելի մարտ, մենք կարծում ենք, որ սա կլինի այս պատերազմի նոր ալիքը, մենք չգիտենք, թե որքան տեխնիկա կլինի, և մենք հասկանում ենք, որ կլինի ավելի շատ, քան հիմա: Մենք տեսնում ենք զինվորականների, տեխնիկայի գերբեռնվածություն մեր երկրի արևելքում և հարավում: Մենք տեսնում ենք գրեթե բոլոր միջանցքները, ուր գնալու է թշնամին։ Մենք հասկանում ենք, թե նա ինչ է անելու, և հասկանում ենք, որ ոտքի վրա կանգնած մնալը կախված է այն արագությունից, թե ինչպես են նրանք՝ առաջին հերթին Միացյալ Նահանգները, մեզ օգնելու, զենք տրամադրելու»,- ընդգծել է Զելենսկին։

Միաժամանակ պետության ղեկավարը հավելել է, որ 100 տոկոսով վստահ է Ուկրաինայի քաղաքացիների և Ուկրաինայի զինված ուժերի վրա։

«Բայցես վստահություն չունեմ, որ մենք կստանանք այն ամենը, ինչ մեզ պետք է, ավա՜ղ»,- ասել է Զելենսկին:

Նմանատիպ նյութեր