Եմենի հարավում շարունակվում են կատաղի մարտերը. կան զոհեր ու վիրավորներ
Եմենի հարավային Թայիզ նահանգում չեն դադարում դաժան ու կատաղի մարտերը կառավարամետ ուժերի, որոնց աջակցում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոլացիոն ուժերը և «Անսարուլլահ» շարժման ապստամբների միջև /հուսնի/, հաղորդում է Reuters-ը։
Գործակալությունը նում է, որ մարտերի ընթացքում կառավարամետ ուժերին հաջողվել է մոտենալ ապստամբներին պատկանող «Խալիդ» բազային, որը համարվում է Թայիզ քաղաքին հարող ամենամոտ, գրոհայինների անկյունը։
Միևնույն ժամանա կոալիցիայի ավիացիոն ուժերը հարվածներ են հասցրել Թայիզի արևմուտքում տեղակայված հուսնիների դիրքերին, ինչի հետևանքով բազաթիվ զոհեր ու վիրավորներ կան։