4087 դիտում
16:03 11-04-2022
Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է. կան տասնյակ հազարավոր զոհեր. Զելենսկի
Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, Հարավային Կորեայի խորհրդարանում տեսակապով ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գրում france24.com-ը։
«Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր և սնունդ տանել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով` պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում: Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։
Նա կարծիք է հայտնել, որ արեւմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայից:

Նմանատիպ նյութեր
6736 դիտում
12:32 15-05-2022
Մենք այնպես կանենք, որ Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալվեն ազատ Մարիուպոլում․ Զելենսկի
962 դիտում
15:00 13-06-2014
Մարիուպոլում մարտերի ընթացքում զոհեր են գրանցվել
Այս բաժնից
418 դիտում
14:01 28-04-2024
ԱՄՆ-ում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել պաղեստինցիներին աջակցող ուսանողական ցույցերի ժամանակ
595 դիտում
13:16 28-04-2024
Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին
580 դիտում
13:04 28-04-2024
Թուրքիայում ոստիկանը ծառայողական զենքով սպանել է բաժանմունքի պետին և տեսուչին. կա 8 վիրավոր