Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում
Երեւանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են կատարվել: Երեւանի քաքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր՝ ապրիլի 11-ին, քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց, որ Աջափնյակ վարչական շրջանը ունի նոր ղեկավար՝ Կամսար Բաբինյանը: Իսկուհի Օսիպյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արման Ջհանգիրյանը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների, հաշվառնամ եւ գանձման վարչության պետի պաշտոնակատար:
«Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք բոլորիս»,- ասել է քաղաքապետը:
«Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք բոլորիս»,- ասել է քաղաքապետը: