211652_close_icon
views-count93568 դիտում article-date 10:18 11-04-2022

Դանակահարություն Երևանի կենտրոնում գործող հայտնի «Մալիբու» այգում․ 17-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, ապրիլի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մամիկոնյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, ով դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցի վրա գտնվող «Մալիբու» այգում։ 

«Մարգարյան» բժշկական կենտրոնում վիրավորին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Մինչ նշված կենտրոնի բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Կենտրոն և Նորք-Մարաշ վետերանների խորհրդի անդամների հետ, պարզել են դանակահարողի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Ա․-ն է։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1գումարտակի 2րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Արծրուն Ավոյանը ովքեր սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ Արթուր Ա․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր