211652_close_icon
views-count2026 դիտում article-date 16:52 04-03-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Մալիբու» այգում տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 27-ամյա երիտասարդը «ձախ աճուկային շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մալիբու» այգում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ աճուկային շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղայի, ում վիճակը միջին ծանրության է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Էրիկ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում ստացվել են նաև տեղեկություններ, որ ժամը 21։00-ի սահմաններում այդ այգում տեղի է ունեցել վիճաբանություն և ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր