211652_close_icon

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 ԱՄՆ դոլար են գողացել․ ԱՀ ՆԳՆ

views-count2426 դիտում article-date 18:57 10-04-2022

Ապրիլի 7-ին ԱՀ ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն:

Գողոնը մասամբ վերցված է։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Նմանատիպ նյութեր