Երևանի բնակելի շենքերից մեկի բակում օձ է հայտնաբերվել
                        Մայիսի 8-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 46 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

