211652_close_icon
views-count4126 դիտում article-date 19:47 09-04-2022

Արայիկ Հարությունյան. Երեկվանից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ նման նախադեպ եղել է նախկինում նաև Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի  հատվածում.

Նա ասել է, որ Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են ՊԲ ստորաբաժանումները, կամավորականները, նաև ԱԱԾ ստորաբաժանումները. «Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և արդեն երեկվանից նաև ռուս խաղաղապահները գտնվում են  Քարագլխի հատվածում»։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր