211652_close_icon
views-count81476 դիտում article-date 23:29 07-04-2022

Առեղծվածային դեպք Երևանում. տան հյուրասենյակում՝ պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Այսօր՝ ապրիլի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն  և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի  հերթապահ խումբը:

Փրկարարները համատիրության ուժերով, ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերել են կախված դի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր:

Այս պահին որոշվում է՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքն է զբաղվելու, թե Հայաստանի քննչական  կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը:

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր