36884 դիտում
22:32 05-10-2015
Առեղծվածային դեպք Երևանում. տան հյուրասենյակում հայտնաբերվել է 47-ամյա քայքայված և թևը կտրված տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տևական ժամանակ է` Ադոնց փողոցի թիվ 5 շենքի 15 –րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, Երևանի 1-03 շտաօպօգնության բրիգադը, ոստիկանության Արաբկիր բաժնի օպերատիվ խումբը,` բաժնի պետ Խոստեղյանի գլխավորությամբ:
Փրկարարներն ու ոստիկանները ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը` հյուրասենյակի հատակին հայտնաբերել են տան տիրոջ` 47-ամյա Ռուդոլֆ Թևանյանի դին` ամբողջովին քայքայված, իսկ աջ թևն էլ ուսի հատվածից կտրված:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չկան, իսկ թևը հնարավոր է վնասված է նրա` մահացածի կողմից պահվող շների կողմից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հոտը տարածվել էր ողջ շենքով, իսկ շներին նշված հատվածից հեռացնելու նպատակով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի կարգադրությամբ ժամանեցին հատուկ մասնագետներ: Դի տեղափոխողները մեծ դժվարությամբ կարողացան մահացածին տեղափոխել, ինչի ընթացքում էլ դի տեղափոխող բժշիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ և նրա մոտ առաջացավ սրտխառնոց:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ մինչ այդ քննիչները մեկ ժամից ավելի մեծ դժվարությամբ էին աշխատում նշված բնակարանում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+