2321 դիտում
18:06 07-04-2022
Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ավարտվեց Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնությունը: Հայաստանի հավաքականի առաջատար, երևանցի Գաբրիել Սարգսյանը և Գերմանիայի պատվիրակ Մատիաս Բլյուբաումը 11 հնարավորից վաստակեցին 8,5-ական միավոր: Ավաղ, լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի չեմպիոնի կոչումը շնորհվեց Բլյուբաումին:
Գաբրիել Սարգսյանին հանձնվեց արծաթե մեդալը:
Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու ուղեգրեր։ Նման պատվի արժանացան նաև մեր երկրի ներկայացուցիչներ, առաջնությունում 12 –րդը ճանաչված Սամվել Տեր-Սահակյանը և հաջորդ ՝ 13 –րդ հորիզոնականը զբաղեցրած Շանթ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
1579 դիտում
12:23 05-03-2023
Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց իսրայելցի մրցակցին, Գաբրիելն այս պահին առաջատարն է
2255 դիտում
21:18 24-06-2014
Գաբրիել Ղազարյանը դիմավորել է Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած երիտասարդ ըմբիշների հավաքականին
Այս բաժնից
1438 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4489 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1390 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ