1180 դիտում
16:34 07-04-2022
Հայաստանը կմասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագրի ստորագրմանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական Միության մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարևանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից:
Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) ծրագրին, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի զարգացման մեջ և տրամադրել է բազում հնարավորություններ նշյալ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցել տարբեր դրամաշնորհային նախաձեռություններին՝ նպաստելով ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների ամրապնդմանը և զարգացմանը:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանյան մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի և մի շարք այլ ոլորտներում:

Նմանատիպ նյութեր
5398 դիտում
15:25 28-06-2018
Հայաստանը կմասնակցի Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին
4345 դիտում
17:12 19-03-2018
Արմեն Ամիրյանը Բրյուսելում կստորագրի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության հուշագիրը
3425 դիտում
23:09 17-12-2018
Տրվել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության պաշտոնական մեկնարկը
Այս բաժնից
721 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է
907 դիտում
10:10 17-01-2025
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան