Հայկական արտադրանքը կներկայացվի Կալիֆորնիայում կազմակերպվող ցուցահանդեսում
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը», «Հայ-ամերիկյան բիզնեսի զարգացման խորհուրդը», «Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմը» 2022թ մայիսի 2-9-ն իրականացնում են Կալիֆորնիայում «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» նախագիծը:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ նախագծի շրջանակում իրականացվելու է ցուցահանդես և համաժողով։
Ցուցահանդեսը հնարավորություն կտա հայ արտադրողներին, ինչպես նաև ծառայություններ մատուցող ընկերություններին իրենց արտադրանքը/ծառայությունները ներկայացնել ամերիկյան մեծ շուկայում։
Ցուցահանդեսին կմասնակցի ինչպես հայ համայնքը, այնպես էլ ամերիկյան մատակարար ընկերություններ՝ ամերիկյան խոշոր խանութ-ցանցերի ներկայացուցիչներ: