4500 դիտում
21:41 15-02-2018
Հայկական գինեգործական արտադրանքը նվաճում է միջազգային հարթակներ
Թեպետ 2018 թվականը նոր է մեկնարկել, սակայն գինեգործության ոլորտում նոր հաջողություններ արդեն գրանցվել են: Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին: Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ:
«Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են հայկական գինեգործությամբ: Կարծում եմ, որ հետագայում կունենանք պայմանագրեր արտահանման ուղղությամբ»,- նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Գինու ոլորտի մասնագետները համոզված են, որ առաջիկայում հայկական գինին իր ուրույն տեղն է զբաղեցնելու աշխարհի գինու քարտեզի վրա: Նրանք նաև հույս ունեն, որ զուգահեռաբար Հայաստանում էլ ավելի կզարգանա գինի խմելու մշակույթը:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4112 դիտում
13:05 16-02-2018
Հայկական գինեգործական արտադրանքը նվաճում է միջազգային հարթակներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2715 դիտում
13:10 07-02-2017
Հայկական 12 գինեգործական ընկերություններ Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար