211652_close_icon
views-count1703 դիտում article-date 11:26 07-04-2022

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության․ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․

«Սիրելի՛ կանայք, այսօր` ապրիլի 7-ը,  մեր օրացույցում առանձնանում է որպես   Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող  մեր հերո՛ս հայուհիներ։

Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք,  դուք լավագույնին եք արժանի։

Թույլ տվեք գլուխ  խոնարհել  յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ`   ձեր մեծ հոգու և վաստակի չափով: Թող խաղաղությունն  ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում»:

Նմանատիպ նյութեր