211652_close_icon

Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կալանքը վերացնելու համար. aravot.am

views-count3925 դիտում article-date 23:12 06-04-2022
Վաղը ՀՀ վերաքննիչ դատարանում կկայանա նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը:

Գործը Ռուբիկ Մխիթարյանի վարույթում է: Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը փաստերին մի փոքր ավելի շատ ուշադրություն կդարձնի, մանավանդ, որ գործի նախաքննությունն ավարտվել է եւ այդ պարագայում Աղվան Հովսեփյանը չի կարող խոչընդոտել գործի քննությանը: Պաշտպանական թիմը դեմ չէ նաեւ գրավի կիրառմանը: Ամեն դեպքում, Երեմ Սարգսյանն առանձնակի հույսեր չի փայփայում՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, մասնավորաբար, Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետի պարբերական երկարացումները: Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին՝ կալանքը վերացնելու համար: Դատախազությունից դեռ պատասխանի են սպասում:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր