6981 դիտում
22:27 11-11-2018
Հրապարակվել է սաուդյան հյուպատոսարանում գազանաբար սպանված լրագրողի վերջին խոսքերի ձայնագրությունը
Արաբական մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են գազանաբար սպանված սաուդյան լրագրող Ջամալ Հաշոգիի վերջին խոսքերը:
Al-Jazeera-ն ներկայացրել է ձայնագրություն, որտեղ Հաշոգին ասում է. «Ես խեղդվում եմ: Հանեք այս տոպրակն իմ գլխից, ես կլաուստրաֆոբիա ունեմ»: Սա վերջին խոսքերն են, որն ասել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրողը: Համաձայն ձայնագրության, Հաշոգին մահացել է իր գլխին պոլիէթիլենային տոպրակ հագցնելուց 7 րոպե անց:
Հիշեցնենք, որ սաուդյան իշխանությունները պնդում էին, որ լրագրողը սպանվել է վիճաբանության և ծեծկռտուքի արդյունքում:
Իսկ Ստամբուլի դատախազությունը հաղորդել էր, որ լրագրողին խեղդել են, որից հետո նրա մարմինը մասնատել են և ոչնչացրել ծծմբաթթվի մեջ: Սպանության ձայնագրությունը Թուրքիան փոխանցել է ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային:
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
11:44 20-10-2018
Սաուդյան Արաբիան ընդունել է իր հյուպատոսարանում լրագրողի մահը
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը