211652_close_icon
views-count1354 դիտում article-date 11:14 05-04-2022

ԱՄՆ-ի օրենսդիրները Բայդենին խնդրում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային. CNN

Ամերիկացի օրենսդիրները երկրի նախագահ Ջո Բայդենից պահանջում են ընդլայնել ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարին հղված նամակը:

CNN-ի տվյալներով՝ ավելի քան 30 օրենսդիրներ ամերիկյան երկու առաջատար կուսակցություններից պահանջում են, որ վարչակազմն ընդլայնի զինամթերքի ցուցակն ու ավելացնի քանակը, որը Վաշինգտոնը մատակարարում է Կիեւին: Մասնավորապես, նրանք Բայդենին խնդրում են ավելացնել ուկրաինացի զիվորականներին անօդաչուների, Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ Stinger շարժական հրթիռային համալիրների մատակարարումների ծավալները:

CNN-ի տեղեկատվության համաձայն՝ օրենսդիրների համապատասխան պահանջները կազմվում են ուկրաինական կողմի խնդրանքի հիման վրա, որն ստացվել է անցյալ շաբաթ: Հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի Կոնգրեսին են հանձնել զինամթերքի եւ օգնության այլ տեսակաների ցուցակ, Վաշինգտոնի կողմից որոնց մատակարարումների հույս ունեն: Այնտեղ այլ բաների թվում նշված են անօդաչուներ, հրետանային, զենիթային եւ հակատանկային համալիրներ, հականավային զենք, դիտարկման համակարգեր, ինչպես նաեւ Սու-25 գրոհիչներ:

Նմանատիպ նյութեր