Բարաք Օբաման մերժել է Ուկրաինային` ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ տալը. CNN
Ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Ուկրաինային` ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ տալը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հաղորդվում ,է որ երբ եթերում Պորոշենկոյին հարցրել են, թե արդյոք Օբաման նման կարգավիճակ շնորհե՞լ է Ուկրաինային, նա պատասխանել է, որ ոչ, քանի որ իրենք արդեն իսկ ունեն հատուկ կարգավիճակ: Պորոշենկոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև անվտանգության ու պաշտպանության հարցերով փոխգործակցության մակարդակը ներկայումս ավելի բարձր է, քան դա պահանջում է ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակը:
Պորոշենկոն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններում խոսք չի գնում Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու մասին, սակայն Ուկրաինան կարող է այդ զենքը ստանալ այլ երկրներից:
Նշվում է, որ Պորոշենկոյի հետ Սպիտակ տանը հանդիպումից հետո Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի: Իր կողմից Պորոշենկոն լրագրողներին ասել է, որ գոհ է ԱՄՆ-ի ոգնությունից: